Շոու բիզնեսի ներկայացուցիչն այստեղ Դուք եք. Փոստանջյանը` Արտակ Զաքարյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Արցախի ճանաչման մասին հարցի քննարկումը բավական բուռն անցավ: Մասնավորապես, նախագծի համահեղինակներ Հրանտ Բագրատյանի ու Զարուհի Փոստանջյանի կողմից արված մեկնաբանությունները դուր չէին գալիս ՀՀԿ-ականներին և հակառակը, ինչն էլ թեժ մթնոլորտ էր ստեղծում:

Մասնավորապես, Արտակ Զաքարյանը Փոստանջյանին խորհուրդ տվեց այս հարցով մամուլի ուշադրությունը չհրավիրել իր վրա, ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց` բավական է հորդորներ ուղղել:
«Ես դպրոցում չեմ, դուք էլ ուսուցիչ չեք, ես էլ աշակերտ չեմ», ինչին ի պատասխան Զաքարյանը խորհուրդ տվեց շոուներ չսարքել, իսկ Փոստանջյանն էլ հավելեց. «Շոու բիզնեսի ներկայացուցիչն այստեղ Դուք եք»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս