Հայկական ժամանակ. Նավասարդ Կճոյանը վռնդե՞լ է Արարատին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այն բանից հետո, երբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն աշխատանքից ազատեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանին, վերջինիս ջանքերով ստեղծված “Արարատ” երգչախումբը զրկվել է աշխատելու եւ փորձեր անցկացնելու հնարավորությունից:
Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Տեր Հակոբի՝ Սուրբ Սարգիս եկեղեցում ծառայություն իրականացնելու ժամանակ, երգչախումբն իր գործունեությունն իրականացնում էր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում: Հուլիսից այս կողմ, երբ տեր Հակոբը տեղափոխվեց Մալաթիայի Սբ. Երրորդություն եկեղեցի, առաջնորդարանում “Արարատի” համար տեղ չի գտնվում:
Երգչախումբը պարապուրդի է մատնվել, մինչեւ նոր տարածք գտնի:
Հիշեցնենք, որ հուլիս ամսին տեր Հակոբ քահանա Խաչատրյանին, որը նաեւ Արարատյան հայրապետական թեմի  ,Արարատե երիտասարդական միության նախագահն էր, Կճոյանը տեղափոխեց այն բանից հետո, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը “Չէին սպասումե հաղորդաշարի եթերում ասել էր, որ տեր Հակոբը հազար հատ Կճոյան արժի”,- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս