Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին ԳԴՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին և հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր:

Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարևորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:




Լրահոս