Դեռ քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին իմ մասնակցել-չմասնակցելու հարցը. Մարտուն Գրիգորյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճի՞շտ է, որ պատրաստվում եք ԲՀԿ ցուցակով մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, հարցրեցինք ԲՀԿ-ից 2015-ի փետրվարին դուրս եկած, բայց կուսակցության հետ նորմալ հարաբերություններ պահպանող Մարտուն Գրիգորյանին։ «Այս պահի դրությամբ կարող եմ միայն ասել, որ իմ թիմով դեռ քննարկում ենք իմ մասնակցել-չմասնակցելու հարցը, քննարկելուց հետո կորոշենք»։ Ամեն դեպքում, հավանակա՞ն է ԲՀԿ-ով առաջադրումը։ «Քննարկումների արդյունքում ամեն ինչ պարզ կլինի»։

Իսկ չե՞ք ուզում Ձեր կուսակցությունը հիմնել, հիմա դա մոդայիկ է։ «Դեռ քննարկում ենք մասնակցելու հարցը»։ Սպասո՞ւմ էիք, որ ՀՀԿ-ն չի աջակցի Ձեզ ու իր սեփական թեկնածուին կառաջադրի՝ ի դեմս Սահակ Մինասյանի։ «Այս պահի դրությամբ դեռ որևէ մեկը որևէ թեկնածուի մասին չի հայտարարել՝ ով ում է պաշտպանելու, ում թեկնածությանն է աջակցելու»։ ԲՀԿ-ն անցած շաբաթ հայտարարեց Գյումրիի և Վանաձորի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս