Պավել Սաֆարյանը` բյուջեի կրճատման վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանակական առումով բյուջեի կատարողականը հետևյալ պատկերն ունի. առաջին եռամսյակը կատարվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Անդրադառնալով բյուջեի կրճատման մասին վարչապետի հայտարարություններին` Սաֆարյանը նշեց. «Մենք գտնվում ենք մի փուլում, երբ որոշակի ծախսերի վերաբերյալ փաստացի տեղեկատվություն ենք վերցնում, և դա կօգտագործվի ծախսերի կրճատման համար: Վաղը կառավարության նիստում ավելի մանրամասն տեղեկատվություն կլինի»:

Խոսելով Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու մասին, ում անվան շուրջ սկանդալային լսանյութ էր հրապարակվել, Սաֆարյանը նախ նշեց, որ անձամբ չի հետաքրքրվում նախարարի եղբորորդու աշխատանքով: «Ես այդ թեմաներում կարծիք փոխանակելու հարմար թեկնածու չեմ: Դուք ավելի տեղեկացված եք, անկեղծ ասած, եթե չեմ սխալվում, կարծեմ, դիմումի համաձայն դուրս է եկել», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս