Պատգամավորները երեխաների հետ ուրախանում էին ԱԺ բակում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաների պաշտպանության միջազգային օրն այսօր երեխաների համար փորձում էին տոն կազմակերպել ՀՀ յուրաքանչյուր գերատեսչությունում: Բացառություն չէր Ազգային  ժողովը, որտեղ փորձել էին ստեղծել բոլոր պայմանները`  երեխաների օրը տոն դարձնելու համար:

Տոնակատարությանը մասնակցում էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` թոռների հետ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և այլ պատգամավորներ:  Երեխաները մեզ հետ զրույցում առողջություն և անհոգ մանկություն  ցանկացան բոլորին:

Մանրամասները`ArmLur.am-ի  տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս