Հարց քաղաքացիներից` իրավաբանական անձը վերակազմավորվելու դեպքում ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե իրավաբանական անձը վերակազմավորվելու դեպքում ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի:

Միքայել Հայրապետյան (41 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: Վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է՝
-իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունը՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի եւ քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
-ժողովի հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձեւով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
– պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
-առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
-վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,
– փոխանցման ակտը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չեն պետական գրանցումը մերժելու հիմքեր, գործակալությունը, սահմանված կարգով, պետք է կատարի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում(ներ)ը:




Լրահոս