Առավոտ. Միխայիլ Բաղդասարովը զայրացած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին դուր չի գալիս, որ նախկին աշխատակիցներն իր առջեւ պահանջ են դնում, ընդ որում՝ պահանջը միանգամայն օրինական է. ավիաընկերության նախկին բորտուղեկցորդները պահանջում են աշխատած 3 տարվա իրենց հավելավճարները։ Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում.
“”Առավոտի” հետ զրույցում “Արմավիայի” մի խումբ աշխատակիցներ պատմեցին, որ Բաղդասարովն այն աստիճան է զայրացել իր նախկին աշխատողների վրա, որ հրամայել է մոտ 20 բորտուղեկցորդների աշխատավարձերը չվճարել, ինչ  է թե՝ նրանք դիմել են դատարան՝ “Արմավիայի” իրենց օրապահիկները ստանալու համար…”,- գրում է “Առավոտը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս