Մերսեդեսի միջից թմրանյութ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ծառայողները սեպտեմբերի 25-ին, ժամը 02.05-ին, Պուշկինի փողոցում նկատել են “Մերսեդես-Բենց Ե 124” մակնիշի ավտոմեքենա, որի սրահում գտնվող երիտասարդների պահվածքը կասկածելի է թվացել: Երբ մոտեցել են ավտոմեքենային, նրանցից մեկը դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողները ավտոմեքենայի նստելատեղին նկատել են ներարկիչներ, գաղտնի փականով 2 դանակ, 1 տուփ դեղամիջոց, “Միդրացիլ” տեսակի 2 տուփ դեղամիջոց, բջջային հեռախոս եւ փայտե մահակ:
Ավտոմեքենայի սրահում գտնվող երկու երիտասարդներին թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ բերման ենթարկվածներն են՝ ավտոմեքենայի վարորդը` 1980 թ. ծնված Սերգեյ Հ.-ն եւ 1975 թ. ծնված Ռաֆայել Ա.-ն:
Նշանակվել են դատաքրեագիտական, դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմածի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս