ԱՄՆ-ն և Ռումինիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սև ծովում Ռումինիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը սկսել են համատեղ զորավարժությունները, փոխանցում է Korrespondent-ը:

Զորավարժությունները կտևեն հունիսի 13-17-ը:

Նշվում է, որ զինծառայողները մշակում են երկու պետությունների նավատորմերի միջև համագործակցության զարգացումն ու ստանդարտ ընթացակարգերը:

Ռումինական ՌԾՈւ կողմից մասնակցում են Regina Maria ռազմանավը, մեկ կորվետ, 2 հրթիռակիր, Puma Naval  ուղղաթիռ և սուզորդների խումբ, ինչպես նաև ՄիԳ-21 Lancer 3 ինքնաթիռ:

ԱՄՆ ՌԾՈւ կողմից զորավարժություններին մասնակցում է Porter ամերիկյան ականակիրը:




Լրահոս