ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ի համայնքներում գրադարանները փակվում են, քանի որ համայնքների բյուջեների ֆինանսավորումը քիչ է, իսկ դրանց գրքային ֆոնդերը հանձնվում են հանրակրթական դպրոցներին: Իսկ այն համայնքներում, որտեղ դեռ գործում են գրադարանները, ապա միայն խարխուլ տնակներում, ակումբներում կամ գյուղապետարաններում` առանց գրքերի պահպանման համար անհրաժեշտ տարրական պայմանների: Ի դեպ, ՀՀ-ում 2012թ. գործել են 3 հանրապետական եւ 910 հանրային գրադարաններ: Մինչդեռ տարիներ առաջ դրանց թիվը 2000-ից անցել է: Հանրային գրադարաններից 11-ը մարզային կենտրոնական են, 51-ը` տարածքային կենտրոնական, 82-ը` քաղաքային, 736-ը` գյուղական, 30-ը` մանկական: 2012թ., ըստ 913 գրադարաններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, գրքային ֆոնդը կազմել է 19.4 մլն օրինակ: Երեւանում գործող գրադարանների ընդհանուր թիվը կազմում է 31: Նշենք, որ Երեւանում մանկական գրադարան չկա:




Լրահոս