ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես պատրաստ եմ համախմբել: Չէի ասի, թե քիչ են մարդիկ, ինը ամիս առաջ 10 հոգի էին, հետո` 100, 10 հազար, եւ ես վստահեցնում եմ, որ ժողովուրդը պետք է գա, ժողովուրդը մեծամասնություն է, որ այս վիճակը պիտի փոխենք»:

Րաֆֆի Հովհաննիսյան «Հրապարակ»

Այստեղ է, որ հարց է առաջանում. ժողովուրդը գա, որ ի՞նչ անի. որ գնա, զորավարի հետ աղոթի՞, թե՞ հերթական անգամ ականատես լինի` ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը վիժեցնում շարժումը եւ վերջնականապես թուլացնում ընդդիմությանը: Ժողովուրդն արդեն տեսավ, ինչ իրեն պետք էր: Տեսավ, թե ինչպես Ր. Հովհաննիսյանը չկարողացավ տեր կանգնել իրեն տված ձայներին, չկարողացավ այդ մարդկանց գոնե 10 տոկոսին համախմբել, եւ այսօր համախմբելու իր կարողությունից ու պատրաստակամությունի՞ց է խոսում: Ժողովուրդը հստակ ծրագիր ու նպատակ ունեցող եւ պայքարող առաջնորդ է ուզում տեսնել, ոչ թե աղոթող:




Լրահոս