Արման Հովհաննիսյանը նոր ձայնասկավառակ է թողարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգիչ Արման Հովհաննիսյանը նորություններ ունի: “Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում Արմանը նշեց, որ երկար ժամանակ է, ինչ աշխատում է իր նոր՝ “Ժամանակ” կոչվող ձայնասկավառակի վրա: 
“Բավականին բծախնդիր եւ հետեւողական աշխատանք ենք տարել երգերն ընտրելիս: Վերջապես ընտրեցինք 10 երգ, որոնցից մի քանիսն արդեն հայտնի են, մյուսները՝ բոլորովին նոր: Բոլոր երգերը համապատասխանում են իմ ոճին ու ժանրին: Աշխատել ենք նոր եւ արդեն իսկ հայտնի հեղինակների ու երաժիշտների հետ: Սրտանց ցանկանում եմ` թող ձեզնից յուրաքանչյուրը գտնի իր երգը, որը կհամապատասխանի իր հոգեվիճակին ու ապրումներին”,-նկատեց երգիչը: Ի դեպ, ձայնասկավառակը թողարկվել է ԱՄՆ-ում եւ օրեր առաջ արդեն հայտնվել հայաստանյան շուկայում: 
Ինչ վերաբերում է երգչի առաջիկա ծրագրերին, մոտ ապագայում Արմանը կմեկնի համերգային շրջագայության՝ հոկտեմբերի 11-ին՝ Ամստերդամ, հոկտեմբերի 13-ին՝ Փարիզ, իսկ դեկտեմբերին` ԱՄՆ: 
 “Ժողովուրդ” օրաթերթ 27.09.2013թ.




Լրահոս