Քուվեյթը կաջակցի սիրիահայերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի սփյուռքի նախարարությունում սեպտեմբերի 27-ինտեղի է ունեցել “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” ՀԿ-ի եւ Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպանության միջեւ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունելով Քուվեյթի Պետության՝ սիրիահայերին աջակցելու պատրաստակամությունը, մասնավորապես ասել է. “Արդեն ավանդույթ է դարձել  աշխատանքը Քուվեյթի դեսպանության հետ: Անցյալ տարի դեկտեմբերին Քուվեյթի Պետությունը 100.000 ամերիկյան դոլար նվիրեց Սիրիայում ծավալված իրադարձությունների հետեւանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության գործին, որն ուղղվեց սննդի ձեռքբերմանը: Հերթական օգնությունը, որ նորից տրամադրվում է 100.000 դոլարի չափով, պետք է ուղղվի սիրիահայ դպրոցական եւ այլ կրթական ծրագրերի իրականացմանը: Գումարը կփոխանցվի ,Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն”-ին: Նախարարը նշել է նաեւ, որ սիրիահայերին ուղղված բոլոր օգնությունները կազմակերպվում են այս կենտրոնի միջոցով:
Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասսար Մոհամմմեդ ալ-Քաբանդին շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին համագործակցության համար եւ հավելեց. “Ես ուրախ եմ գտնվել նախարարությունում: Սա մեր վերջին այցելությունը չէ, նոր ծրագրեր կան: Աջակցելու ենք նաեւ Նոր Հալեպ ծրագրին:




Լրահոս