Գոմից կանեփ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողները սեպտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին,  1980 թ. ծնված Դրաստամատ Հ.-ի՝ Հայկավան գյուղում գտնվող տան կիսակառույց անասնագոմի զննությամբ՝ հայտնաբերել են 700 գ կանեփի բույսի չորացված 5 ամբողջական ճյուղ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Ըստ Դրաստամատ Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը քաղել է տնամերձ հողամասում աաճած կանեփի բույսից եւ պահել անասնագոմում` իր օգտագործման համար: Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս