Ընդունվել է հեղինակային իրավունքի մասին օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Ազգային ժողովում քվեարկության է դրվել և ընդունվել երկրորդ ընթերցմամբ “”Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” օրենքի նախագիծը: 
Օրենքի հեղինակներն են պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Գալուստ Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Թևան Պողոսյանը և Դավիթ Հարությունյանը: 
Հիշեցնենք, որ դա ենթադրում է մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, ինտերնետ կայքերից, ամսագրերից եւ պարբերականներից կարելի է վերատպել միայն “նպատակն արդարացնող ծավալով”: Անկախ վերատպության ծավալներից, այն չպետք է ամբողջությամբ բացահայտի հոդված էությունը եւ պետք է բացառի սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտությունը: Հոդվածից մի հատված վերատպելու պարագայում պետք է սկզբնաղբյուրի վրա հղում տալ: Պարտադիր է էլեկտրոնային լրատվամիջոցների վրա հղում տեղադրելը:




Լրահոս