ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գնում ենք նոր էվոլյուցիոն միության ստեղծմանը Ռուսաստանի հեգեմոնիայով, եւ սա մեր երկրի ամենամեծ նվաճումն է այս տարիների ընթացքում, որ մենք ունեցանք»:

Դավիթ Հակոբյան «Թերթ»

Եթե Հայաստանի միակ մարքսիստի կարծիքով ՌԴ լծի տակ մտնելը եւ պաշտոնապես Ռուսաստանի վասալ հռչակվելն այս տարիների ընթացքում ունեցած մեր ամենամեծ նվաճումն է, ապա ի՞նչ իմաստ ուներ անկախության համար մղված համաժողովրդական պայքարը, անկախության վերականգնումը: Պարզապես կմնայինք Ռուսաստանի լծի տակ, ինչպես խորհրդային ժամանակներում, Դ. Հակոբյանն էլ միգուցե Հայաստանի միակ մարքսիստը չլիներ եւ գոհ ու երջանիկ, չաղ ու բախտավոր լիներ: Ի դեպ, էվոլյուցիան առաջընթացն է, իսկ ՌԴ-ին «տրվելը» հետընթաց է, այսինքն՝ դեգրադացիա: Այնպես որ, ոչ թե էվոլյուցիոն, այլ դեգրադացիոն միություն:




Լրահոս