Վթար Երեվան-Սեվան ճանապարհին. կա զոհ եվ վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.46-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեւան-Երեւան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում ,ԳԱԶ-24ե մակնիշի 17 ՏՏ 814 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 28-ամյա Ա. Բ.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին, ինչից ուղեւոր 52-ամյա Լ. Մ.-ն տեղում զոհվել է, իսկ ուղեւոր 56-ամյա Ն. Բ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Լ.Մ.-ի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




Լրահոս