Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով։




Լրահոս