ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷՐ
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն կարծիքներին, թե Սերժ Սարգսյանին ուղղված իր հարցը համաձայնեցված էր իշխանության հետ, եւ պատահական չէր, որ ՀՀԿ-ական պատգամավորը հարցի իրավունքը զիջել էր իրեն, Զարուհի Փոստանջյանը News.am-ին ասել է. «Եթե կարդաք այստեղի կանոնակարգը, կտեսնենք, որ պատվիրակության անդամներից որեւիցե մեկը ձայնի իրավունքի սեփականության վկայական չունի: Այստեղ որեւիցե մեկը թող չշահարկի, որ ինքն ուներ ձայնի սեփականության իրավունք եւ այն զիջել է ինձ: Այդպես չէ: Իսկ եթե պայմանավորված էր, ինչո՞ւ են իշխանություններն այսքան վրդովված: Նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը, կամ մնացածը: Ճանաչում եմ Սերժ Սարգսյանին որպես հանցագործ, իսկ հանցագործների նկատմամբ իմ վերաբերմունքը չի կարող լինել պայմանավորվածության շրջանակում»:

ՇԵՂՈՒՄ ԵՆ
ՀԱԿ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանի գնահատմամբ` Հայաստանում վարվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ առողջ ընդդիմություն չկա: Ինչ վերաբերում է քաղաքացիական շարժումներին, ապա. «Դրանք Հայաստանում անգիտակցաբար, ակամայից ծառայում են իշխանություններին, արդար, կարեւոր հարց է, բայց այսօր, երբ երկրի ապագայի հարցն է լուծվում, դա շեղում է ուշադրությունը, դրա համար նրանք քաջալերում են՝ իմանալով, որ բերում հասցնում են դրան: Քաղաքացիական շարժումով կատարվում են բնապահպանական եւ այլ հարցեր, բայց քաղաքականություն չի փոխվում, բացառված է»:

600 ՀՈԳԻ ԿԱԶԱՏՎԻ
Երեկ ՀՀ ԱԺ-ն միաձայն ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկն Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ համաներում հայտարարելու մասին: Քվեարկել է 102 պատգամավոր, չորս պատգամավոր չի մասնակցել: Դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ համաներումը տարածվելու է 1200-1300 դատապարտյալների վրա, իսկ դրա արդյունքում ազատության մեջ կհայտնվի մոտ 5-6 հարյուր հոգի:

ՋՐԻ ՃԱՄՓԱ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է երեկ Երեւանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արդյունքները, խոսել ս. թ. հոկտեմբերի 1-4-ը ՀՀ-ում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության մասին:

ԲԱ Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստում, ըստ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի, նրա հանդիպումների եւ ԵԽԽՎ-ում հնչած հարցուպատասխանների հետ կապված մանրամասներ: Ինչ վերաբերում է զինդատախազի կամ Վերահսկիչ պալատի նախագահի հարցին, Շարմազանովն ասել է. «Զինդատախազի հարցը չի քննարկվել: Ընդհանուր առմամբ կադրային հարցեր նիստում չեն քննարկվել»: «ԳԱԼԱ»-ի այն հարցին, թե Ս. Սարգսյանն արդյոք անդրադարձել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքին եւ հնչեցրած հարցին, Է. Շարմազանովը նշել է. «Նախագահն անդրադարձ չի կատարել, ինչպես հայտնի է, Ձեր կողմից նշված պատգամավորին նախագահը պատասխանեց Ստրասբուրգում»:




Լրահոս