Մոսկվայում ձերբակալել են վրացի օրենքով գող Լևանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փրայմ Քրայմ»-ի փոխանցմամբ՝ երեկ Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վրացի օրենքով գող Լևան Փերաձեին:

«Ձերբակալվածը քրեական աշխարհում հայտնի Լևանն է: Քրեական հեղինակության հետ միասին ձերբակալվել է նաև հանցավոր խմբավորման 8 անդամ »,-հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Ոստիկանությունում հայտնել են նաև, որ կասկածյալները ձերբակալվել են բանկային անօրինական գործունեությամբ զբաղվելու գործով:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում ձերբակալվել է նաև օրենքով գող Շաքրո Մոլոդոյը:




Լրահոս