Հայկ Կյուրեղյանի հայրը պատրաստվում է տեսակցել որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլսիսի 17-ին պարզ դարձավ, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների մեջ է նաև Հայկ Կյուրեղյանի եղբայրը՝ Արեգ Կյուրեղյանը:

Հիշեցնենք, որ Հայկը 2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատական նսիտի ժամանակ, օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ էր կրակել, 31-ամյա երիտասարդին առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ և դատապարտվել էր 9 տարվաա ազատազրկման:

Փաստորեն ստացվում է, որ Արմենակ Կյուրեղյանի երկու որդիները գտնվում են իրապահների հսկողության տակ:

ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ հնարավոր եղել է կապ հաստատել Հայկ Կյուրեղյանի հետ, և ինչ է նա մտածում եղբոր՝ Արեգի, այս քայլի վերաբերյալ:

Արմենակ Կյուրեղյանը նշեց, որդու հետ կապ հաստատել չի հաջողվել. «Սպասում եմ ամսի 26-ին, քանի որ այդ օրը տեսակցություն է նշանակված և միայն այդ ժամանակ պարզ կդառնա՝ ինչ է մտածում»:




Լրահոս