
ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմածներից ևս երեքը դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 22-ը։