Ով բռնել է Արա Բուդաղյանին, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի.Սուրիկ Խաչատրյան. Սուրիկ Խաչատրյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ անցած տարվա մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի քրգործով մեղադրյալներից մեկը Արա Բուդաղյանն էր, որը շուրջ մեկ տարի կալանքի տակ մնալուց հետո, ի վերջո, ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: «Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզպետից փորձեց պարզել, թե ո՞վ պետք է պատասխան տա Բուդաղյանին մեկ տարի անհիմն կալանքի տակ պահելու համար: «Ես երբեւիցե բողոքե՞լ եմ, որ Արա Բուդաղյանը իմ նկատմամբ մահափորձ է կատարել, ինչ-որ մի տեղ արտահայտված կա՞մ:

Ես անգամ Արա Բուդաղյանի ձերբակալման ժամանակ Հայաստանից բացակայում էի: Ես որեւիցե մեկին ասե՞լ եմ, որ նա իմ նկատմամբ մահափորձ է արել կամ չի արել: Չեմ ասել նման բան, հիմա ով բռնել է, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի, թող իրար հետ մտածեն, թե ինչու են ձերբակալել, ինչու են թողել»,- «Ժողովուրդ»-ի լրագրողին պատասխանել է մարզպետ Խաչատրյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս