Սասնա ծռեր»-ից Թաթուլ Թամրազյանը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռերի» անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանն այսօր կալանավորվել է: Նա «Էրեբունի» հիվանդանոցից դատարան է տեղափոխվել «Շտապօգնության» մեքենայով՝ պատգարակի վրա:

Դատարանից Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը):




Լրահոս