Սարկիսով եղբայրները՝ Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները զբաղեցրել են Forbes ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակի 6-րդ տեղը:

«Սարկիսով եղբայրներին է պատկանում «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության ակցիաների ավելի քան 60%-ը: Նրանց կարողության էական մասն ապահովում է արտասահմանում անշարժ գույքը. հեղատարածք Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, առևտրաարդյունաբերական պալատի շենքը Փարիզում, առանձնատուն Լոնդոնում, անշարժ գույք Ֆրանսիայում և Վիլնյուսում»,-գրում է Forbes-ը:

Սարկիսով եղբայրների ընդհանուր կարողությունը գնահատվում է $1,4 միլիարդ:

Forbes-ի ցուցակը գլխավորել է Գուցերիևների ընտանիքը ($9,8 միլիարդ): Երկրորդ տեղում է Արկադի Ռոտենբերգի ընտանիքը ($2,8 միլարդ): 2015թ. ևս ցուցակը գլխավորում էր Գուցերիևների ընտանիքը:




Լրահոս