Ռուսական «Գազպրոմ»-ին Հայաստանի պարտքը հասել է 52 միլիոն դոլարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Գազպրոմ»-ին Հայաստանի պարտքը հասել է մինչև 52 միլիոն դոլարի, հայտնում է Life-ը՝ հղում անելով Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական հանձնաժողովներին մոտ կանգնած աղբյուրին:

Պաշտոնապես «Գազպրոմ»-ը իրավունք ունի դադարեցնել ՋԵԿ-ի գազի մատակարարումը: Սակայն, փորձագետների կարծիքով, դա տեղի չի ունենա, քանի որ նման քայլը ոչ միայն մեծ ռեզոնանս կառաջացնի Հայաստանում, այլև երկու բարեկամ երկրների միջև խոչընդոտ կհանդիսանա:

2013թ. Հայաստանի պարտքը կազմում էր մոտ $300 միլիոն: Նույն տարվա դեկտեմբերին կողմերը պարտքի մարման մասին համաձայնության եկան. մի մասը Հայաստանը պետք է մարեր գումարով, մյուս մասը՝ ռուսական «Գազպրոմ»-ին հայկական «Գազպրոմ Արմենիա»-ի 20%-ի փոխանցմամբ: Ակնկալվում է, որ մինչև այս տարվա նոյեմբեր հին պարտքը կմարվի, սակայն թե ինչպես կվճարվի նոր պարտքը, կողմերը դեռևս չեն քննարկել:




Լրահոս