Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մոնթե Մելքոնյանի անվան նոր մարզական համալիրների բացման հանդիսավոր արարողություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ ու Ճարտար քաղաք եւ մասնակցել այդ բնակավայրերում Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անվան նոր մարզական համալիրների բացման հանդիսավոր արարողություններին:

Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Վլադիմիր Ավագյանին այս կարեւոր ծրագրերն իրականացնելու համար՝ նշելով, որ մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությունն այսուհետ էլ լինելու է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս