Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզվել է Բելառուսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին և 26-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ Բելառուսում մրցելով այդ երկրի ազգային հավաքականի հետ: Հոկտեմբերի 22-ին ժամանելով Բելառուս՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երեկ անցկացրել է առաջին մարզումը:

Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կողմից նախապես հրավիրված 21 ֆուտբոլիստներից թիմի հետ Բելառուս են մեկնել 15 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ

Դեյվիդ Ռիկարդո Չավես Լեո
Էռնեստ Ակոպով ՎՏԲ Բանկ Վրաստան – բիզնես լիգա
Սարգիս Էսկիճեան Շուվայֆաթ, Լիբանան

Ֆուտբոլիստներ

Սարո Գալստյան Լեո
Գոռ Սարգսյան Լեո
Սարո Մարդանյան Լեո
Հենրիկ Գրիգորյան Լեո
Սարգիս Նասիբյան Լեո
Տիգրան Դավթյան Գյումրի
Գարեգին Մաշումյան Չարբախ
Դավիթ Սուջյան Չարբախ
Անդրանիկ Կարապետյան ՀՄԸՄ Բուրջ Համուդ, Լիբանան
Էդգար Կիրակոսյան ՀՄԸՄ, Լիբանան
Մանուկ Մխիթարյան Թբիլիսիս Թբիլիսի, Վրաստան
Սարգիս Մարգարյան Դինամո ԲՆՏՈՒ Բելառուս

Հոկտեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին, Լիդա քաղաքի «Օլիմպիա» մարզահամալիրում տեղի կունենա Բելառուս-Հայաստան ընկերական առաջին հանդիպումը:

Հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Մինսկի «Ուրեչյե» մարզահամալիրում կկայանա Բելառուս-Հայաստան ընկերական երկրորդ հանդիպումը:




Լրահոս