Մեդվեդևին տարհանել են Սկոլկովոյի համաժողովի դահլիճից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկոլկովոյում «Բաց նորարարություններ» համաժողովի ժամանակ հրդեհ է բռնկվել: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը համաժողովի մասնակիցների հետ միասին տարհանվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բանավեճի ժամանակ հաղորդավարը կոչ է արել անվտանգության նկատառումներից ելնելով լքել տեղանքը:

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ հրդեհ է բռնկվել երկրորդ հարկում: Ներկա պահին կրակը մարվել է:

Ականատեսների խոսքով՝ նիստի ժամանակ դահլիճում ինչ-որ աղմուկ է լսվել, որից հետո կարճ միացում է եղել և նույնիսկ ոչ մեծ բռնկումներ են տեսանելի եղել: Մասնագետներին մոտ 20 րոպե է պահանջվել էլեկտրականությունը վերականգնելու համար:




Լրահոս