Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ձյան արգելափակումից դուրս է բերվել 687 մեքենա, որոնցում գտնվել է 1721 քաղաքացի. ԱԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ տարածքում գրանցված ձյան և մերկասառույցի հետևանքով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 26 դեպք:

Դրա հետևանքով մարզային հրշեջ-փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել տարբեր նշանակության 687 միավոր տրանսպորտային միջոց, որոնցում գտնվել է 1721 քաղաքացի: Դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում: Արձագանքման աշխատանքներում ներգրավվել է 159 հրշեջ-փրկարար:

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9




Լրահոս