Արփինե Հովհաննիսյանը խոսել է խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունների դերի բարձրացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուց հետո Հայաստանում էականորեն կբարձրանա կուսակցությունների դերը: ՀՀԿ համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Քաղաքական դաշտը պիտի ինքն իր ներսում գտնի ներուժ, որպեսզի փոփոխությունների ենթարկվի: Դրա համար որպես արտաքին ազդակներ կարող են ծառայել այն նոր պայմանները կամ իրողությունները, այդ թվում նաև իրավական փոփոխությունների տեսքով, որոնք մենք առաջարկելու ենք պահանջների տեսքով, միևնույն ժամանակ կուսակցությունների ներսում գեներացվող փոփոխությունները»,-­ նշեց Հովհաննիսյանը:

Նախարարն անդրադառնալով ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթին՝ ընդգծեց, որ այն հանրության բոլոր շերտերին ուղղված հստակ ազդակ էր և ուղերձ:




Լրահոս