Արհեստական աժիոտաժ է ստեղծվում. Դավիթ Բաբայանը` սահմանային իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ Արցախում նոյեմբերի 30-ին երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել: ArmLur.am-ին լուրեր հասան, որ մինչ այս պահը իրավիճակը սահմանին լարված է, կան երկկողմանի վիրավորներ: Ի՞նչ իրավիճակ է ղարաբաղաադրբեջանական սահմանին:

Այս հարցը պարզաբանելու համար ArmLur am -ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Իրավիճակը վերահսկելի է, որեւէ արտառոց բան չկա: Ամեն ինչ այնպիսին է, ինչպես ամեն օր: Որտեղից են այդպիսի լուրերը: Արհեստական աժիոտաժ է ստեղծվում, նման ապատեղեկատվությունները գրգռում են իրավիճակը»,-ի պատասխան մեր հարցի ասաց Բաբայանը:




Լրահոս