Մենք ինչքան խեղճ լինենք, ինչքան վիզներս ծուռ լինի, այնքան օգնությունն այստեղ շատ է լինելու. Կարեն Կարապետյանը` գյումրեցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1988 թվականի երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել էր Գյումրի։

Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո վարչապետը հանդիպեց գյումրեցիների հետ:

«Կարծում եմ, որ մի օր գալու է, վերջանալու է այն պահը, որ մենք ինչքան խեղճ լինենք, ինչքան վիզներս ծուռ լինի, այնքան օգնությունն այստեղ շատ է լինելու։ Մենք ունենք համայնքներ, խնդիրներ, որ անկախ տնտեսական իրավիճակից նրանց կողքին ենք լինելու՝ երկրաշարժի պրոբլեմը, սահմանամերձ գյուղերի պրոբլեմների, այնտեղ մենք այլ տրամաբանությամբ չենք ուղղորդվելու, գնալու ենք մեր մուսկուլների, մեր կարողությունների շրջանակներում անենք»,-հանդիպման ընթացքում ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով `փորձելու են ոգևորել բեռ վերցնող, նագրուզկա վերցնող համայնքապետերին:

«Մեկս մյուսին քոմակ անելով էս երկիրը պետք է դզվի, ուրիշ տարբերակ չկա, որևիցե մեկը չի գալու մեր երկիրը սարքի», – հավելեց վարչապետը։




Լրահոս