Հերթական դասընթացը` մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ Արագածոտնի մարզում կայացավ կրթօջախներում աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի ներդրման թեմայով ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց:

Հիմնական նպատակն էր նպաստել կրթօջախներում «ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը:

Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ ԱԻ նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի աջակցությամբ:

Մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, ՀՀ ԱԻՆ ՓԾ և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Արագածոտնի մարզային մասնաճյուղի և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել հետևյալ թեմաները՝

1) ուսումնական հաստատության ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը որպես ուսումնական հաստատության համալիր անվտանգության հիմնական բաղադրիչ,
2) ԱՌՆ կրթությունը և դպրոցների անվտանգությունը,
3) ուսումնական հաստատության ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցի բաժինների ներկայացում:

Քննարկման ընթացքում ուսումնական հաստատությունների տնօրենները խոսեցին նաև դպրոցների ներքին և արտաքին վտանգների, խոցելի տարրերի ու կարողությունների մասին: Նրանց հետաքրքրում էին նաև ԱՌՆ և ԱԻ համակարգի կառուցվածքը և կազմակերպումը, ԱՌՆ և ԱԻ խմբերի ու նրանց աշխատակարգերի ձևավորումը, ինչպես նաև ԱՌՆ միջոցառումների տարեկան պլան-ժամանակացույցը:

Ակնկալվում է դասընթացի արդյունքում ՀՀ Արագածոտնի մարզում ունենալ վերապատրաստված մասնագետներ, ովքեր կաջակցեն իրենց ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակմանը:




Լրահոս