Պարգևներ կրթական հաղորդումների հեղինակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնադրման 60-րդ և Հանրային ռադիոընկերության հիմնադրման 90-րդ տարեդարձերի կապակցությամբ հեռուստատեսության և ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Շնորհավորելով ներկաներին՝ Դ. Սահակյանը կարևորել է լրատվամիջոցների դերը կրթության և դաստիարակության ոլորտում. «Լրատվամիջոցները նույնպես յուրովի ուսուցիչներ են, որովհետև երեխան սովորում և իր անհատականությունը ձևավորելու համար արժեքներ է ստանում ոչ միայն դպրոցից, այլ նաև հեռուստատեսությունից, ռադիոյից, այլ միջոցներից: Լրատվամիջոցը մարդու վրա ազդելու մեծ հնրավորություն ունի և ըստ էության լրագրողն է որոշում, թե այդ ազդեցությունը ինչպիսին կլինի, լրատվամիջոցն է որոշում՝ ինչպիսի արժեքներ քարոզել և ինչպիսի հեղինակություններ ձևավորել երեխայի՝ պետության վաղվա քաղաքացու մոտ: Այդ իմաստով կրթական հողարդաշարերի և ընդհանրապես կրթության թեմաներ լուսաբանող լրագրողների գործունեությունը շատ կարևոր է»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով մանկապատանեկան և կրթական հաղորդաշարերի աշխատակիցներին:

ԿԳՆ շնորհակալագրի են արժանացել Հանրային ռադիոյի Մանկապատանեկան հաղորդումների բաժնի ղեկավար Կարինե Գագիկի Գևորգյանը, բաժնի հեղինակ, խմբագիր Մարինե Վիկտորի Քոչարյանը, բաժնի հեղինակներ Հասմիկ Հարությունի Մկրտչյանը և Տաթևիկ Հակոբի Շատյանը, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության «Արքիմեդիա», «Մատենադարան», «Հայաստանի առեղծվածներ», «Հայաստանը մենք ենք», «Ինչուների մոլորակ» և «Անծանոթ Հայաստան» հաղորդաշարերի հեղինակները:




Լրահոս