Արագածոտնում ձյունը փակել է ճանապարհը. հղի կնոջը բարեհաջող տեղափոխել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Շենկան գյուղում այս գիշեր հղի կնոջը «Շտապօգնության» մեքենային են մոտեցրել փրկարարները:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում կինը ծննդաբերում է, շտապօգնության մեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով մնացել է գյուղի սկզբնամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս առնչությամբ ArmLur.am-ն զրուցեց Շենկան գյուղի գյուղապետ Ժորա Չոլոյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ կնոջը բարեհաջող հասցրել են հիվանդանոց:




Լրահոս