Ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Սաֆարյան փողոցում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mitsubishi Grandis» մակնիշի 33 PL 492 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատար ավտոմեքենան սահել է և արգելափակվել ճամփեզրին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները ՃՈ աշխատակիցների և «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով արգելափակումից դուրս են բերել «SCANIA» մակնիշի 39B38310 պ/հ (վարորդ՝ ԻԻՀ Ի. Ռ.) ավտոմեքենան:

 

Ժամը 19.15-ին ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Toyota Prado  մակնիշի 02 RR 003 պ/հ (վարորդ՝ Ռ. Հ.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Բուդակոյի» կոչվող տարածքում «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը::

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 01 UU 816 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 00.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գտնվող անասնագոմերին հարակից տարածքում «ГАЗ-31» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ-31» մակնիշի 34 SS 014 պ/հ ավտոմեքենան:




Լրահոս