Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ. կա զոհ և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ մարդ  է զոհվել, ևս երկուսը վիրավոր են Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեպքը տեղի է ունեցել Բիբրիխ շրջանում: Հրաձգություն կազմակերպած անձը թաքնվել է, որոնողական աշխատանքներին միացել են ոստիկանության հավելյալ ստորաբաժանումներ և մեկ ուղղաթիռ:

Հանցանքի պատճառները հայտնի չեն:




Լրահոս