ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների շաբաթվա ընթացքում իրականացրած միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված միջոցառումներ
ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» հրամանի համաձայն` <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի, Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցերը մեծ և փոքր Սևանների ջրային տարածքներում` ապօրինի տեղադրված ցանցերի հայտնաբերման և առգրավման նպատակով:
<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սևանա լճի վրա կատարած շրջայցերի ժամանակ կազմվել է մեկ արձանագրություն. առգրավվել 15 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց և 30 հատ սիգ տեսակի ձուկ, ինչպես նաև շրջայցեր են իրականացվել Սևանա լճի ցամաքային տարածքներում, որի ընթացքում կազմվել է մեկ արձանագրություն, առգրավվել մեկ ռետինե նավակ և երկու պոլիէթիլենային ձկնորսական ցանց:

Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից շարունակվում են շուրջօրյա շրջայցերը` անտառխախտման դեպքերի հայտնաբերման նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարության Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները շաբաթվա ընթացքում Դիլիջան քաղաքի բնակչությանն են տրամադրել` քամատապալ, հողմատապալ ծառերի փայտանյութից առաջացած 27 մ³ վառելապայտ:
Ազգային պարկի աշխատակիցների կողմից` շուրջորյա հերթապահության շրջայցերի ժամանակ հայտնաբերվել է մեկ անտառխախտման դեպք ապօրինի 8 ծառահատում, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին և Դիլիջանի ոստիկանության բաժին:

Ջրային ռեսուրսների ոլորտ
Շարունակվում են Արարատյան դաշտում խորքային հորերի ուսումնասիրման, փականային ռեժիմի բերման և լուծարման աշխատանքները:
ՀՀ բնապահպանության նախարարության <<Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են մշտադիտարկումներ ստորջրյա ցանցի 128 ջրաղբյուրի ծախսի, ջերմաստիճանի և մակարդակի վրա և հանքային ջրերի 8 տնտեսություններում: Կատարվել են բազմաֆունկցիոնալ ուլտրաձայնային ծախսաչափերով ստուգողական չափումներ ազգային ցանցի 45 դիտակետերում, քաղցրահամ ջրերի հատուկ ցանցի 11 ձկնաբուծական տնտեսություններում:
2016թ. դեկտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության իրականացրած միջոցառումների շնորհիվ` մասնավորապես ՀՀ Արարատի մարզի Ռանչպար և Սայաթ-Նովա համայնքներում, Յունիֆիշ ՍՊԸ-ի տարածքում իրականացված խորքային հորերի փականային ռեժիմի բերման արդյունքում խնայվել է 2367.0լ/վրկ ջուր:
Հողեր, ընդերք
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչությունն իրականացրել է շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների դրամագլխի տվյալների բազայի թարմացում: Ներբեռնվել են նոր տվյալներ ընդերքօգտագործողների կողմից կատարված վճարների վերաբերյալ, ինչը նպաստում է բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացմանը:
Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության մասնագետները մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից կազմակերպված «Էրոզիայի ռիսկերի և արոտավայրերի գնահատման մոդել» թեմայով համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական հողերի էռոզիոն ռիսկերի, արոտավայրերի կարգավիճակի գնահատման ընթացքում տարածքային քարտեզագրման հեռահար զոնդավորման մեթոդի կիրառման հեռանկարները: Ծրագրի ազգային փորձագետների կողմից ներկայացվել են Սիսիանի տարածաշրջանի և Արագած լեռան պիլոտային տարածքներում արոտավայրերի մարդածին և բնական դեգրադացիայի պրոցեսների մշտադիտարկման խնդիրները, դրանց կարգավորման նպատակով արոտօգտագործողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության շրջանակները:

Էկոկրթություն
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ‹‹Հայաստանի բնության պետական թանգարան›› ՊՈԱԿ-ի կողմից սպասարկվել են 172 այցելու և անցկացվել է 7 էքսկուրսիա, որի ընթացքում տարբեր տարիքի այցելուներին ներկայացվել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող թանգարանային նմուշներ, մատուցվել համապատասխան տեղեկատվություն։




Լրահոս