Ովքեր են նախատոնական օրերին Հայաստան բանան ներկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն բազմիցս անդրադարձել է հանրապետություն բանանի ներմուծման խնդրին: Այս առնչությամբ ArmLur.am-ը դիմեց Պետական եկամուտների կոմիտեի լրատվական բաժին` պարզելու, թե նախատոնական այս օրերին ովքեր են Հայաստան բանան ներկրում:

«2016թ. նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, մինչ օրս ՀՀ բանան են ներմուծել հետևյալ 15 կազմակերպությունները և անձինք. «Ֆրուտ վորլդ» ՍՊԸ-ն, «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն, «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն, «Լևոն Ավագյան» ԱՁ-ն, «Արտակ Կիրակոսյան» ԱՁ-ն, «Ալբերտ Նադիրյան» ԱՁ-ն, «Արզուման Վերանյան» ԱՁ-ն, «Նվարդ Խաչիկյան» ԱՁ-ն, «Մ.Ս.վօլ թրեյդ» ՍՊԸ-ն, «ԷԴ-ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ն, «ԱՐՄԷԿ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ-ն, Բարսեղյան Հովհաննեսը, Վարդանյան Հովիկը, «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ն, «Լուսինե Նազարյան» ԱՁ-ն»,- ի պատասխան մեր հարցի նշեցին ՊԵԿ լրատվական բաժնից:




Լրահոս