Նոր մոտեցումներով որոշակի քայլեր հրամցվում են հասարակությանը. Միքայել Մելքումյանը` Կարեն Կարապետյանի եռամսյա գործունեության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրականն այն է, որ որոշակի ծրագրեր ապագային նվիրված հնչեցվել են, որի արդյունքում դրական տեղաշարժեր եղել են: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եռամսյա գործունեության մասին, նշեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Կապված` օրինակ կարգ ու կանոնի հետ, կոռուպցիայի, ներդրումների, մոնոպոլիաների և այլն»,-ասաց նա:

Ըստ նրա` սպասումներ կան, բայց թե ինչ քայլեր կիրականացվեն առաջիկայում, կյանքը ցույց կտա.«Համենայնդեպս նախկինից եկող սոցիալական և տնտեսական ցուցանիշները չեն բարելավվում: Սպասումներ կան, դեռ մի քիչ շուտ է մի քանի ամիս պետք է անցնի, որ կարողանանք ասել ինչ արդյունքներ կլինեն, բայց որ նոր իմիջով, նոր մոտեցումներով որոշակի քայլեր հրամցվում է հասարակությանը, դա առկա է: Ամեն ինչ պետք է լինի հաշվարկված»:

Միքայել Մելքումյանի խոսքով` գնահատականներ տալուն դեռ շուտ է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս