Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է որդուն ամեն գնով պատգամավոր դարձնել. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, «Իրավունքի» տեղեկություններով, ծանր են տարել նախկին ՀՀՇ-ականները, որոնք ժամանակին Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ են անցել, սակայն այսօր առանձին քաղաքական գործունեություն են ծավալում։ «Ողբերգական ելույթ էր։ Մի քանի մանդատի համար Արցախի խնդիրն է շահարկում»,- մեզ հետ զրույցում սրտնեղած ասում էին ՀՀՇ-ականները։

Իսկ ցանկալի պատգամավորական հինգ մանդատներից մեկը, ըստ լուրերի, պետք է բաժին հասնի Տեր-Պետրոսյանի որդուն՝ Դավիթ Տեր-Պետրոսյանին։ Տեր-Պետրոսյանը ցանկանում է որդուն ամեն գնով պատգամավոր դարձնել, բնականաբար, չմոռանալով ՀԱԿ-ի մյուս անդամների՝ Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի մասին։ Իսկ թե ով է լինելու ցանկալի հինգերորդը, դեռ պարզ չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս