Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնել է Թեհրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թեհրան:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի, Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավարության հետ։
ՀՀ ՔԿ նախագահը կայցելի նաև Իսֆահան, որտեղ հանդիպումներ կունենա նահանգապետի, արդարադատության նախարարի, գլխավոր քննիչի և դատախազի հետ։
Ա. Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրան է մեկնել ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի հրավերով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս