Հալեպում վերսկսվել են ռմբակոծությունները. BBC

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպում վերսկսվել են ավիահարվածները: Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, ասվում է Անգլիայում մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնի հայտարարության մեջ, որը հիմնվում է տեղի բնակիչների տեղեկությունների վրա:

Հալեպի ակտիվիստների հաղորդմամբ` ավիահարվածներ են հասցվել արևմուտքից, հարավ-արևմուտքից և քաղաքի հարավային հատվածներից, որը սիրիական բանակը հետ է վերցրել ապստամբներից:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ  երեկ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հայտարարել էր Հալեպի արևելյան թաղամասերից մարդկանց տարհանման ավարտի մասին:




Լրահոս