Սիրիայում 3 նպատակ ենք հետապնդում. Թուրքիայի արտգործնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի Ջիդդե քաղաքում տեղի ունեցող «Իսլամական համագործակցություն կազմակերպության» անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստում անդրադարձել է սիրիական ճգնաժամին: Ըստ թուրքական «Kanalb» լրատվական կայքի` Թուրքիայի արտգործնախարարը իր խոսքում նշել է, որ ստեղծված պայմաններում Թուրքիան Սիրիայում 3 նպատակ է հետապնդում:

«Նախ պետք է Սիրիայում հրադադար հաստատվի, ապա պետք է փրկել այն մարդկանց, ովքեր Սիրիայում այժմ ծանր կացության մեջ են հայտնվել: Եվ վերջին 3-րդ նպատակը այն է, որ հումանիտար օգնություն տրամադրվի խաղաղ բնակչությանը»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ այս նպատակները իրականացնելուց հետո միայն պետք է անցնել ճգնաժամին քաղաքական լուծում տալուն:

Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ երկրի իշխանության ղեկին մնալ-չմնալու հարցին, Չավուշօղլուն, մասնավորապես, հիշատակելով Ժնևում տեղի ունեցած բանակցությունները, նշել է, որ դրանց ընթացքում Սիրիայի իշխանությունների դիրքորոշումը պարզ էր և այն իրենցից ենթադրում էր պահպանել Ասադի իշխանությունը:

Սակայն, ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի` կարևոր է նաև սիրիական ընդդիմության կարծիքը, որը համակարծիք է Թուրքիայի այն դիրքորոշման հետ, որ Սիրիայի ներկայիս նախագահը պետք է հեռանա իշխանությունից:




Լրահոս