Ամանորյա ինչ ավանդույթ է առկա Մարգարյանների ընտանիքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականը մեզ համար չի ավարտվել, դեռ անելիքներ ունենք և ունենք շատ առանձնահատկություններ ու ձեռքբերումներ Երևան քաղաքում: Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով 2016 թվականը, այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Տարոն Մարգարյանի խոսքով, քաղաքային տնտեսությունը շնչող օրգանիզմ է և անընդհատ խնդիրներ լինելու են: Նա ընդգծեց, որ այն ծրագրերը, որոնք նախատեսված են եղել այս տարվա համար, իրակնացվել են: Անդրադառնալով Ամանորին, Մարգարյանը նախ շնորհավորելով, խաղաղություն մաղթեց բոլորին. «Մենք ընտանիքում ավանդույթ ունենք, որ միշտ ընտանիքի անդամներով բնակարանում ենք նշում: Նշելու ենք ավանդաբար մեր տանը», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս