ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ նախագահականում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Իրանի նախագահը առանձնազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

 

 
ՀԱՐՑ. Ես լավ տիրապետում եմ անգլերենին եւ գերմաներենին: Ցանկանում եմ բացել թարգմանությունների կենտրոն, որպեսզի փաստաթղթերի պաշտոնական թարգմանություններ կատարեմ: Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպե՞ս կարող եմ նման գործունեություն ծավալել: Ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ դրա համար: Ո՞ւր պետք է դիմեմ:

Արփինե Հովհաննիսյան (28 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրականացնում է միայն նոտարական թարգմանիչների որակավորման ստուգումը:
Որակավորման ստուգումները կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ, որի մասին նախապես հայտարարություն է տարածվում ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի միջոցով (http://moj.am /):
Վկայականներ ստանալու համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն եւ համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգման անցկացման համար պետական տուրքը կազմում է 20.000 ՀՀ դրամ:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել՝ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:

Մարգարիտա Մանուկյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը`
.լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ).
.6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
.անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.
.զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին.
.արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.
.միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները.
.ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաեւ փաստաթղթերն ընդունելու եւ ձեւակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բակալավրի կրթական ծրագրով չի թույլատրվում առաջին եւ ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո:




Լրահոս