«Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը միայն վաճառելու է ֆուտբոլիստների. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հասկացրել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը չի պատրաստվում ձեռքբերումներ կատարել:

«Կարծում եմ, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ միայն վաճառելու ենք ֆուտբոլիստների, ոչ թե ձեռք բերելու, այդպիսի տպավորություն ունեմ: Պատրաստվում ենք գումար հավաքել, որպեսզի շուկան գրոհենք ամռանը, այդպիսի բան արել ենք արդեն:

Բարձրակարգ 4 ֆուտբոլիստների ենք գնել, և գիտեինք, որ նրանք կարող են մեզ օգնել»,- ասել է նա:




Լրահոս