Ես վստահ եմ, որ ունենք տարբերակ մեր ինքնասիրությունը, հաղթանակը պահելու. վարչապետը` Ղարաբաղյան հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաևՂարաբաղյան հակամարտության հարցին: Լրագրողներից մեկի հարցին, թե կո՞ղմ է արդյոք կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելուն՝ հաշվի առնելով, որ բուն ղարաբաղցիները շատ սուր են վերաբերվում այդ հարցին և պնդում են՝ ոչ մի թիզ հող, Կարապետյանը նշեց.

«Դուք պրակտիորեն պատախանեցիք այդ հարցին: Ես վստահ եմ, որ ունենք տարբերակ մեր ինքնասիրությունը, հաղթանակը պահել, պաշտպանել համապատասխան տրամաբանական բանակցությունների արդյուքում»- նշեց նա:

Ապա հավելեց. «Չնայած, թե ինչն եք փոխզիջում. փոխզիջումը ոչ միայն տարածք է, կարգավիճակ է, տարբեր բաներ են: Չեմ կարծում, որ որոշում կայացնող կլինի, ով կկայացնի մի որոշում, որի հետ մեր քաղաքացիները համաձայն չեն լինի: Դա այնպիսի մեծ պատասխանատվություն է, որ չեմ տեսնում այդ մարդուն, ով կարող է իր նորմերը խախտել ու գնալ դրան, դրա համար չեմ կարծում, թե անհանգստանալու տեղ ունենք»,-եզրափակեց նա:




Լրահոս